Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

7 պատվիրակություն որոշել է լքել ԵԽԽՎ նստաշրջանը

7 պատվիրակություն որոշել է լքել ԵԽԽՎ նստաշրջանը
27.06.2019 | 12:55

Էստոնիայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Սլովակիայի պատվիրակությունները, հաջորդելով Ուկրաինային, որոշում են կայացրել լքել ԵԽԽՎ նիստը: Հայտարարությունը հրապարակել է ուկրաիանական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արևը. «Մենք տուն ենք վերադառնում, որ խորհրդակցություններ անցկացնենք մեր խորհրդարանների և կառավարությունների հետ վեհաժողովի հաջորդ նիստերում համատեղ գործողությունների մասին»:


Ավելի վաղ ԵԽԽՎ-ն լքելու մասին հայտարարել է Ուկրաինայի պատվիրակությունը:

Դիտվել է՝ 258

Մեկնաբանություններ